Վարչապետի որոշումներ

5 Հունիսի 2019, 702 - Ա

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին 2019 թվականի հունիսի 13-15-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)` «Բնակչության դինամիկան և փաստերի վրա հիմնված բնակչության քաղաքականություններն Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում» խորագրով տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Ժաննա Անդրեասյանի` Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ժաննա Անդրեասյանի` Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: