Վարչապետի որոշումներ

1 Հունիսի 2019, 671 - Լ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի N 568-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի կանոնադրությունը հաստատելու մասին» N 568-Լ որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները՝
1) որոշման հավելվածի 19-րդ կետի 2-րդ ենթակետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.
2) որոշման հավելվածի 19-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3-րդ ենթակետով.
«3) հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչություն:».
3) որոշման հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 20-րդ կետով.
«20. Գրասենյակի կառուցվածքային ստորաբաժանումների գործառույթներն են՝
1) միջազգային տնտեսական ինտեգրման վարչության՝
ա. Եվրասիական տնտեսական միության կառույցների, Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների համապատասխան մարմինների հետ hամագործակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների՝ փոխվարչապետի կողմից համակարգման աշխատանքների իրականացման ապահովումը,
բ. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի, Եվրասիական միջկառավարական խորհրդի, ինչպես նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստերի օրակարգերի հարցերի վերաբերյալ համապատասխան տեղեկանքների պատրաստումը, ՀՀ դիրքորոշման ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
գ. Անկախ պետությունների համագործակցության կառույցների, Անկախ պետությունների համագործակցության մասնակից երկրների համապատասխան մարմինների հետ, ինչպես նաև Անկախ պետությունների համագործակցության կառույցների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների՝ փոխվարչապետի կողմից համակարգման աշխատանքների իրականացման ապահովումը,
դ. Անկախ պետությունների համագործակցության տնտեսական խորհրդի, Անկախ պետությունների համագործակցության կառավարությունների ղեկավարների խորհրդի և Անկախ պետությունների համագործակցության պետությունների ղեկավարների խորհրդի նիստերի օրակարգերի՝ վարչության լիազորություններին առնչվող հարցերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշման ձևավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը,
ե. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև տնտեսական համագործակցության՝ ներառյալ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում, Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների համագործակցության աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,
զ. Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական միության հետ տնտեսական քաղաքականության ներդաշնակեցմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,
է. միջազգային տնտեսական ինտեգրման ոլորտին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրությունն ու դրանց հետագա ընթացքի ապահովումը,
ը. միջազգային տնտեսական միությունների հետ տնտեսական հարաբերությունների վերլուծությունը և համադրումը, դրանց վերաբերյալ առաջարկների ներկայացումը,
թ. մասնակցությունը վարչության լիազորության շրջանակներում խորհրդատվական կոմիտեների, ենթակոմիտեների, աշխատանքային խմբերի և այլ խորհրդատվական մարմինների կողմից իրականացվող աշխատանքներին.
2) վարկային և դրամաշնորհային ծրագրերի համակարգման վարչության՝
ա. Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի, Ասիական զարգացման բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Եվրասիական զարգացման բանկի, ինչպես նաև այլ միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,
բ. միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական կազմակերպությունների՝ Հայաստանի Հանրապետության հետ համագործակցության և գործընկերության ծրագրային (ռազմավարական) փաստաթղթերի նախապատրաստման և մշակման աշխատանքների ապահովումը,
գ. միջազգային (տարածաշրջանային) ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող ֆինանսավորման շրջանակներում վարկային և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում իրավասու մարմինների աշխատանքների համակարգման իրականացման ապահովումը,
դ. միջազգային ֆինանսական կառույցների կողմից տրամադրվող ֆինանսական միջոցների ոլորտային ուղղությունների վերլուծությունը և համադրումը, ըստ անհրաժեշտության առաջարկություններ ներկայացնելը դրանց վերաբերյալ,
ե. գրասենյակ ներկայացված օտարերկրյա պետություններից և միջազգային ֆինանսական կազմակերպություններից վարկերի և դրամաշնորհների ստացման համար նախաձեռնողական աշխատանքների վերլուծությունը, այդ թվում՝ այլ պետական մարմինների ծրագրային առաջարկների ուսումնասիրությունը և կարծիքի ներկայացումը,
զ. օտարերկրյա պետությունների և միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային և դրամաշնորհային միջոցների օգտագործման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների հաշվետվությունների (կատարողական) ուսումնասիրությունը և ամփոփումը,
է. վարկային և դրամաշնորհային ծրագրերի տեղեկատվական բազայի վարումը,
ը. միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրվող բյուջետային աջակցության ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից համապատասխան նախապայմանների կատարման ընթացքի ուսումնասիրությունը.
3) հակակոռուպցիոն ծրագրերի և մոնիթորինգի վարչության՝
ա. կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքների կազմակերպատեխնիկական ապահովումը,
բ. Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ծրագրերի և միջոցառումների, միջազգային պայմանագրերով կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ զեկույցների մոնիթորինգի իրականացման ապահովումը:»: