Վարչապետի որոշումներ

31 Մայիսի 2019, 652 - Ա

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 14-ՐԴ ՆԻՍՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի հունիսի 3-7-ը հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետություն Ռուսաստանի Դաշնության պատվիրակության (40 մարդ) այցը կազմակերպելու կապակցությամբ՝
1) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝
ա. ապահովել հյուրերի` Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում միջոցառումների իրականացումը` ըստ արարողակարգի,
բ. ապահովել հյուրերի սպասարկումը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի պաշտոնական պատվիրակությունների սրահում.
2) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին՝
ա. հյուրերի սպասարկման համար հատկացնել անհրաժեշտ թվով ներկայացուցչական ավտոմեքենաներ, 1 ավտոբուս և 1 միկրոավտոբուս,
բ. ապահովել պատվիրակության անդամների սնունդը, միջոցառման անցկացման համար հատկացնել անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև նիստերի անցկացման համար հատկացնել համապատասխան տեխնիկական սարքավորումներով հագեցված դահլիճ.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին՝ հատկացնել ճանապարհային ոստիկանության երկու ուղեկցող անձնակազմ:
2. Հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստի անցկացման ծախսերը՝ 5,169.0 հազ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը հատկացված միջոցների ներկայացուցչական ծախսերի հաշվին: