30 Մայիսի 2019, 638 - Ա
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԱԾ ՀԱՅ-ԷՄԻՐԱԹԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՎ ԱՐԱԲԱԿԱՆ ՄԻԱՑՅԱԼ ԷՄԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏՆԱԽԱՐԱՐ ԱՀՄԱԴ ԱԼԻ ԱԼ-ՍԱՅԵՂԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. 2019 թվականի մայիսի 2-3-ը Երևանում կայացած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացման և 2019 թվականի մայիսի 1-4-ը Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմադ Ալի Ալ-Սայեղի գլխավորած պատվիրակության՝ Հայաստանի Հանրապետությունում գտնվելու ընթացքում կեցության, ինչպես նաև միջկառավարական հանձնաժողովի նիստի ծրագրով նախատեսված արարողակարգային և այլ միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը (4.721.320 դրամի սահմաններում) կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության ներկայացրած հաշվետվությունների: