Վարչապետի որոշումներ

30 Մայիսի 2019, 641 - Ա

ՍՈՒՐԵՆ ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ԵՎ ՎԻՈԼԵՏԱ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանին 2019 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)՝ Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 1-ին նիստին մասնակցելու նպատակով, իսկ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության արտաքին կապերի և ծրագրերի վարչության պետի տեղակալ Վիոլետա Աղաջանյանին 2019 թվականի մայիսի 30-ից մինչև հունիսի 1-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Սոչի)՝ վերոնշյալ միջոցառման փորձագետների աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Սուրեն Պապիկյանի և Վիոլետա Աղաջանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Սոչի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ռուսաստանի Դաշնության գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: