30 Մայիսի 2019, 637 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
Ռուսաստանի Դաշնության քննչական կոմիտեի Մոսկվայի ակադեմիայում կազմակերպվող «Քննչական մարմիններում կադրային, ուսումնական և դաստիարակչական աշխատանքի կազմակերպում» թեմայով միջազգային գիտագործնական համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակության անդամների՝ համաձայն հավելվածի, 2019 թվականի մայիսի 20-22-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
Հավելված