30 Մայիսի 2019, 609 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 704-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը և ղեկավարվելով «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով`
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կառուցվածքում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող էլեկտրոնային արդարադատության և ինովացիոն ծրագրերի բաժինը վերակազմավորման միջոցով վերակազմակերպել ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
2) նախարարության կառուցվածքում ընդգրկված՝ նախարարության աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող քարտուղարությունն անվանափոխել փաստաթղթաշրջանառության ապահովման վարչության:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 704-Լ որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝
1) 11-րդ կետի 1-ին ենթակետը «Հայաստանի Հանրապետության» բառերից առաջ լրացնել «արդարադատության ոլորտի բարեփոխումների ռազմավարական պլանավորումը,» բառերով.
2) 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին ենթակետով՝
«5.1) ռազմավարական պլանավորման և էլեկտրոնային արդարադատության վարչություն.».
3) ուժը կորցրած ճանաչել 32-րդ կետի 6-րդ ենթակետը.
4) 33-րդ կետի 6-րդ ենթակետում «քարտուղարությունը.» բառը փոխարինել «փաստաթղթաշրջանառության ապահովման վարչությունը.» բառերով: