Վարչապետի որոշումներ

24 Մայիսի 2019, 596 - Ա

ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՈՒԶԲԵԿՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի միջազգային հարաբերությունների վարչության պետի պաշտոնակատար Հայկ Գրիգորյանին 2019 թվականի հունիսի 3-ից 4-ը գործուղել Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ)` Ուզբեկստանի Հանրապետության առողջապահության նախարարի հետ հանդիպելու և փոխգործակցության ուղղությունները քննարկելու նպատակով:
2. Արսեն Թորոսյանի և Հայկ Գրիգորյանի՝ Ուզբեկստանի Հանրապետություն (Տաշքենդ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ուզբեկստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն: