24 Մայիսի 2019, 591 - Ա
ՍՈՒՍԱՆՆԱ ՍԱՖԱՐՅԱՆԻՆ ԽՈՐՎԱԹԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաս-տանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանին 2019 թվականի մայիսի 27-29-ը գործուղել Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ)՝ ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 64-րդ նիստին և «Զարգացում, նորարարություն և գործընկերություն» խորագրով աշխատաժողովին մասնակցելու նպատակով։
2. Սուսաննա Սաֆարյանի՝ Խորվաթիայի Հանրապետություն (Զագրեբ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սուսաննա Սաֆարյանի՝ Խորվաթիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: