23 Մայիսի 2019, 585 - Ա
ԼԵՆԱ ՆԱՆՈՒՇՅԱՆԻՆ ՍԼՈՎԵՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանում բնակչության առողջության բարելավմանը և բարեկեցությանը հասնելու գործընթացի առաջընթացին նվիրված տարածաշրջանային բարձր մակարդակի համաժողովին մասնակցելու նպատակով` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանին 2019 թվականի հունիսի 11-ից 13-ը գործուղել Սլովենիայի Հանրապետություն (Լյուբլյանա):
2. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի գործուղման ծախսերը կատարվելու են Առողջապահության համաշխարհային կազմակերպության և Ալովենիայի Հանրապետության առողջապահության նախարարության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Լենա Նանուշյանի՝ գործուղման արդյունքների մաuին հաշվետվությունը Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: