Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2019, 563 - Ա

ԱԼԵՔՍԱՆԴՐ ՇԱԳԱՖՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 7-ը ներառյալ:
2. Ալեքսանդր Շագաֆյանին արձակուրդում գտնվելու ընթացքում կրթության տեսչական մարմնի ղեկավարին կփոխարինի կրթության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ռաիսա Գալստյանը: