20 Մայիսի 2019, 556 - Ա
ԱՐՄԵՆ ԿՈՏՈԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանին 2019 թվականի մայիսի 22-25-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)` Արևելյան գործընկերության նախաձեռնության 2-րդ պլատֆորմի շրջանակներում գործող «Տեխնիկական կանոնակարգերի և հարակից ենթակառուցվածքների համակարգերի բարեփոխում» առևտրի հարցերով պանելի 18-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Կոտոլյանի` Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն: