Վարչապետի որոշումներ

20 Մայիսի 2019, 552 - Ա

ՍԱՄՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանին 2019 թվականի մայիսի 29-ից 31-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա)՝ մասնակցելու «Քիմիական տարրերի պարբերական աղյուսակի ներկան և ապագան» խորագրով սիմպոզիումի աշխատանքներին:
2. Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա) գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8.1 աղյուսակով` Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության միջոցով կատարվող 1162 ծրագրի 11002 միջոցառման «Համակարգի գիտական գործուղումների իրականացում» ուղղության գծով նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Դուբնա) գործուղման գիշերավարձի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սամվել Հարությունյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: