Վարչապետի որոշումներ

16 Մայիսի 2019, 549 - Ա

ՍՄԲԱՏ ՍԱԻՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՂԱՄԲԱՐՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանին 2019 թվականի մայիսի 21-23-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵԱՏՄ անդամ պետությունների կենսաթոշակային ապահովության ոլորտի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությանը և ԵԱՏՄ անդամ պետությունների աշխատողների սոցիալական պաշտպանության, կենսաթոշակային իրավունքների, բժշկական օգնության և մասնագիտական գործունեության խորհրդատվական կոմիտեի 5-րդ նիստին մասնակցելու նպատակով, իսկ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետ Սուրեն Ղամբարյանին 2019 թվականի մայիսի 21-22-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` ԵԱՏՄ անդամ պետությունների կենսաթոշակային ապահովության ոլորտի ներկայացուցիչների հերթական խորհրդակցությանը մասնակցելու նպատակով:
2. Սմբատ Սաիյանի և Սուրեն Ղամբարյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սմբատ Սաիյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: