Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2019, 548 - Ա

ԴԱՎԻԹ ԱՆԱՆՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տնօրենների խորհրդի 124-րդ, Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի 21-րդ տարեկան նիստերին, ինչպես նաև Սևծովյան առևտրի և զարգացման բանկի տարածաշրջանային բիզնես ֆորումին մասնակցելու նպատակով՝ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանին 2019 թվականի հունիսի 14-ից 17-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ):
2. Ընդունել ի գիտություն, որ Դավիթ Անանյանի՝ Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման բոլոր ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր