Վարչապետի որոշումներ

15 Մայիսի 2019, 545 - Ա

ԻՐԻՆԱ ՂԱՓԼԱՆՅԱՆԻՆ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանին 2019 թվականի մայիսի 17-19-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես)` «Նորարարական Հայաստան» խորագրով հանրային միջոցառմանը մասնակցելու համար:
2. Ընդունել ի գիտություն, որ Իրինա Ղափլանյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Լոս Անջելես) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Իրինա Ղափլանյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: