Վարչապետի որոշումներ

14 Մայիսի 2019, 538 - Ա

ՏԻԳՐԱՆ ԽԱՉԻԿՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանին 2019 թվականի մայիսի 22-ից 24-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ)՝ ԵՄ/ԵԽ գործընկերության երկրների համար նախատեսված՝ ԵՄ/ԵԽ համատեղ «Գործընկերություն՝ արդյունավետ կառավարման» ծրագրի շրջանակում իրականացվող՝ «Միջոցառումներ՝ ուղղված Արևելյան գործընկերության տարածաշրջանում տնտեսական հանցագործության կանխարգելմանը և դրա դեմ պայքարին» տարածաշրջանային ծրագրի տեխնիկական կոմիտեի նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Խաչիկյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Ստրասբուրգ) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Խաչիկյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: