Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2019, 519 - Ա

ԱՅՍԵՐ ՂԱԶԱՐՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի տեղակալ Այսեր Ղազարյանին 2019 թվականի մայիսի 21-ից 24-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Հեյդելբերգ)՝ Կլիմայական գործողությունների մասին» միջազգային կոնֆերանսին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Այսեր Ղազարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Հեյդելբերգ) գործուղման ծախսերը կատարվելու են Գերմանական տեխնիկական համագործակցության ընկերության (GIZ) միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Այսեր Ղազարյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր