20 Մայիսի 2004, 339 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 24-Ի N 53 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Գործարարության աջակցման խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-768 հրամանագրի 2-րդ կետին համապատասխան`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունվարի 24-ի «Գործարարության աջակցման խորհրդի կազմի մասին» N 53 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`
գործարարության աջակցման խորհրդի կազմում ռոտացիոն կարգով ընդգրկված գործարարների ցանկը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Եվրոստան-Ույուտ» ՍՊԸ-ի տնօրեն
«Երևանի Գարեջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
«Էյջ Փի Էլ Արմենիա» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
«Խնուս» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն
«Մշակ» ՓԲԸ-ի նախագահ
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների)
միության նախագահ
Հայաստանի գյուղացիական փոխօգնության բանկի վարչության նախագահ
«Հայաստանի վաճառականներ» հասարակական կազմակերպության նախագահ»: