10 Մայիսի 2019, 515 - Ա
ՍԵՐՈԲ ԱՆՏԻՆՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային արժեքների պահպանության գործակալության պետի տեղակալ Սերոբ Անտինյանին 2019 թվականի մայիսի 19-24-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մայիսի 20-21-ը՝ 1970 թվականի Փարիզի կոնվենցիայի անդամ պետությունների 5-րդ ընդհանուր համաժողովին, մայիսի 22-23-ը՝ Օժանդակ կոմիտեի 7-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:
2. Սերոբ Անտինյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1515-Ն որոշման N 5 հավելվածի N 8 աղյուսակում «1168. Արվեստների ծրագրի» «11005. Մշակութային միջոցառումների իրականացում» միջոցառման «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» տողով նախատեսված հատկացումների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Սերոբ Անտինյանի` Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: