Վարչապետի որոշումներ

10 Մայիսի 2019, 511 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳԻ ՄԵԾ ԴՔՍՈՒԹՅՈՒՆ, ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. 2019 թվականի մայիսի 12-ին՝ Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն (Լյուքսեմբուրգ), մայիսի 13-ին՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել), իսկ մայիսի 14-ից 16-ը՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:
3. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության` Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Բելգիայի Թագավորություն և Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը, այդ թվում՝ օդանավակայաններում սպասարկման ծախսերը՝ համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝
1) Նիկոլ Փաշինյանինը, Արսեն Գասպարյանինը, Հրաչյա Թաշչյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Վահե Հակոբյանինը, Մանվել Ավետիսյանինը, Արմեն Խաչատրյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, Հայարփի Հակոբյանինը և Սոֆյա Նավասարդյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման ծախսերը` Հայաստանի Հանրապե
տության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, իսկ Դավիթ Տեր-Մկրտչյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության միջոցների հաշվին.
3) Հակոբ Արշակյանինը (այդ թվում նաև՝ ճանապարհածախսը)՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
4) Գևորգ Մովսեսյանինը, Հովհաննես Վարդանյանինը, Ղազար Ղազարյանինը, Արթուր Գասպարյանինը, Գարիկ Գրիգորյանինը, Վահագն Աբգարյանինը, Գրիգորի Առաքելյանինը և Գագիկ Վանոյանինը` պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.
5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձը և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:
4. Ընդունել ի գիտություն, որ՝
1) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների միջոցների հաշվին.
2) Հասմիկ Հարությունյանի գործուղման ծախսերը կատարվելու են «Սիթի օֆ սմայլ» հիմնադրամի միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին` կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթեր` 2019 թվականի մայիսի 12-ին՝ Երևան-Լյուքսեմբուրգ, մայիսի 13-ին՝ Բրյուսել-Տյումեն-Պեկին, իսկ մայիսի 16-ին՝ Պեկին-Ալմաթի-Երևան երթուղիներով։
6. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվության տեխնոլոգիաների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին` աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 5-րդ կետում նշված չվերթերի կազմակերպման հարցում:
7. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

 

Հավելված