Վարչապետի որոշումներ

7 Մայիսի 2019, 504 - Ա

ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահի տեղակալ Գագիկ Գևորգյանին 2019 թվականի մայիսի 13-17-ը գործուղել Շվեյցարիայի Համադաշնություն (Նյուշատել)` «Գենդերային վիճակագրություն» խորագրով աշխատանքային նստաշրջանին և ՄԱԿ-ի զարգացման հաշվի ֆինանսավորմամբ «Վիճակագրություն և տվյալներ» ծրագրի շրջանակում Արևելյան Եվրոպայի, Կովկասյան և Կենտրոնական Ասիայի երկրների մասնագետների կարողությունների զարգացման նպատակով կազմակերպվելիք գիտաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գագիկ Գևորգյանի` Շվեյցարիայի Համադաշնություն (Նյուշատել) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գագիկ Գևորգյանի` Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: