7 Մայիսի 2019, 502 - Ա
ԱՐՏԱՇԵՍ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության արտաքին կապերի վարչության պետի տեղակալ Արտաշես Առաքելյանին 2019 թվականի մայիսի 12-14-ը գործուղել Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ)՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության մշակույթի հարցերով աշխատանքային խմբի նիստին մասնակցելու նպատակով:
2. Արտաշես Առաքելյանի՝ Թուրքիայի Հանրապետություն (Ստամբուլ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արտաշես Առաքելյանի՝ Թուրքիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: