6 Մայիսի 2019, 493 - Ա
ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ՄԱՐԻԱՄ ԳԻԳՈՅԱՆԻՆ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և նախարարության արտաքին կապերի վարչության առաջատար մասնագետի պաշտոնակատար Մարիամ Գիգոյանին 2019 թվականի մայիսի 14-ից 17-ը գործուղել Թուրքմենստան (Աշխաբադ)՝ ԱՊՀ անդամ պետությունների գիտական և մշակութային 14-րդ համաժողովին, ինչպես նաև հումանիտար համագործակցության և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) խորհրդի միացյալ նիստին մասնակցելու նպատակով:
2. Նազենի Ղարիբյանի և Մարիամ Գիգոյանի՝ Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման ճանապարհածախսը և գիշերակացի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի և Մարիամ Գիգոյանի՝ Թուրքմենստան (Աշխաբադ) գործուղման օրապահիկի ծախսը կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Թուրքմենստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: