6 Մայիսի 2019, 492 - Ա
ԷՄԻՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Էմին Ավետիսյանին 2019 թվականի մայիսի 15-17-ը գործուղել Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ)` Ղրղզստանի Հանրապետության կառավարությանը ենթակա բնապահպանական և տեխնիկական անվտանգության պետական տեսչության կողմից 2019 թվականի մայիսի 16-17-ը անցկացվելիք համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Էմին Ավետիսյանի` Ղրղզստանի Հանրապետություն (Բիշքեկ) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Էմին Ավետիսյանի` Ղրղզստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: