Վարչապետի որոշումներ

3 Մայիսի 2019, 489 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության 72-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով՝ 2019 թվականի մայիսի 19-ից 22-ը Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնև) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Պատվիրակության անդամներից Արսեն Թորոսյանի և Ալինա Նիկողոսյանի գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Լենա Նանուշյանի գործուղման ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի հարցերի համատեղ ծրագրի (ՄԱՁԻԱՀ) միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել պատվիրակության՝ Շվեյցարիայի Համադաշնություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:

Հավելված