Վարչապետի որոշումներ

12 Հուլիսի 2007, 452 - Ա

Ս. ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ

1. ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Սարգիս Մուրադյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով հետևյալ կազմով`

Հ. Աբրահամյան - ՀՀ տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

Ե. Զախարյան - Երևանի քաղաքապետ

Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ

Գ. Գյուրջյան - ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Լ. Յոլյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Հ. Հունանյան - ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

Գ. Մանասյան - Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն

Ա. Իսաբեկյան - Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտոր

Կ. Աղամյան - Հայաստանի նկարիչների միության նախագահ (համաձայնությամբ)

Ա. Թոփչյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի գիտական աշխատող

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին`

ա. Ս. Մուրադյանի թաղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2007 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին.

բ. 10-օրյա ժամկետում Հայաստանի Հնարապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության հիման վրա: