26 Ապրիլի 2019, 458 - Ա
ՌՈՒՍՏԱՄ ԲԱԴԱՍՅԱՆԻ՝ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Ընդունել ի գիտություն, որ «Մաքսային և հարկային ոլորտներում մարդու իրավունքներին ընդդեմ բարեփոխումներ» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Ռուստամ Բադասյանի՝ 2019 թվականի ապրիլի 11-14-ը Վրաստան (Թբիլիսի) գործուղման հետ կապված ծախսերը կատարվել են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահին՝ եռօրյա ժամկետում ապահովել Ռուստամ Բադասյանի՝ Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաuտանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: