Վարչապետի որոշումներ

26 Ապրիլի 2019, 457 - Ա

ԳԱՌՆԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանին 2019 թվականի ապրիլի 27-30-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ «Պեկին Էքսպո 2019» միջազգային այգեգործական ցուցահանդեսի բացման արարողությանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Գառնիկ Պետրոսյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարողին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գառնիկ Պետրոսյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: