23 Ապրիլի 2019, 453 - Ա
ԷԴՈՒԱՐԴ ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և հիմք ընդունելով վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշման N 1 հավելվածի 16-րդ կետը՝
1. Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին տրամադրել 2018-2019 թվականների աշխատանքային տարվա ամենամյա նվազագույն արձակուրդի մասը՝ 2019 թվականի մայիսի 2-13-ը ներառյալ:
2. Էդուարդ Աղաջանյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վարչապետի աշխատակազմի ղեկավարին կփոխարինի վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը: