23 Ապրիլի 2019, 452 - Ա
ՀԱԿՈԲ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ ԵՎ ԳԱՅԱՆԵ ՍԵՐՈԲՅԱՆԻՆ ԷՍՏՈՆԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանին և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի խորհրդական Գայանե Սերոբյանին 2019 թվականի մայիսի 20-23-ը գործուղել Էստոնիայի Հանրապետություն (Տալլին)՝ «Նույն նպատակներ, տարբեր ճանապարհային քարտեզներ» խորագրով 5-րդ էլեկտրոնային կառավարման կոնֆերանսին և դրան նախորդող նախարարական միջոցառմանը մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Հակոբ Արշակյանի և Գայանե Սերոբյանի` Էստոնիայի Հանրապետություն (Տալլին) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Էստոնիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: