22 Ապրիլի 2019, 443 - Ա
ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի մայիսի 13-15-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (UNESCO) Ջրի միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ) գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր