22 Ապրիլի 2019, 442 - Ա
ՄԱԿ-Ի «ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ ԵՎ ԴՐԱՆ ԿԻՑ ԶԻՆՎԱԾ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ, ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԱՆԿԱԿԱՆ ՊՈՌՆՈԳՐԱՖԻԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՄԸՆՏԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱ-ԿԱՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 5-ՐԴ ԵՎ 6-ՐԴ ՀԱՄԱՏԵՂ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հաստատել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ, Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցները նախապատրաստող միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերին նախարարին՝ վեցամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացնել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ, Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների նախագծերը:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում ապահովել ՄԱԿ-ի «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի և դրան կից Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ, Երեխաների վաճառքի, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի վերաբերյալ կամընտիր արձանագրությունների դրույթների իրականացման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 5-րդ և 6-րդ համատեղ պարբերական զեկույցների թարգմանությունները: