19 Ապրիլի 2019, 435 - Ա
ԴԱՎԻԹ ԷԼՈՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ԲԵԼԱՌՈՒՍԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 3-րդ բաժնի պետ Դավիթ Էլոյանին և նույն նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչության 2-րդ բաժնի գլխավոր վերահսկող Վահան Հովհաննիսյանին 2019 թվականի մայիսի 12-28-ը գործուղել Բելառուսի Հանրապետություն (Մինսկ)` Եվրասիական տնտեսական միության դատարանի 2015-2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության և 2019 թվականի մայիսի 29-ից մինչև հունիսի 14-ը՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015-2017 թվականների ֆինանսատնտեսական գործունեության ստուգումներին մասնակցելու նպատակով:
2. Դավիթ Էլոյանի և Վահան Հովհաննիսյանի` Բելառուսի Հանրապետություն (Մինսկ) և Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Դավիթ Էլոյանի և Վահան Հովհաննիսյանի` Բելառուսի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: