Վարչապետի որոշումներ

17 Ապրիլի 2019, 428 - Ա

ՆԱԶԵՆԻ ՂԱՐԻԲՅԱՆԻՆ ԵՎ ԱՐՈՒՍՅԱԿ ՏԵՐՉԱՆՅԱՆԻՆ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին և Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի խորհրդական Արուսյակ Տերչանյանին 2019 թվականի մայիսի 5-7-ը գործուղել Վրաստան (Թբիլիսի)՝ Եվրոպական մշակութային օրերի ծրագրի շրջանակներում կայանալիք մշակութային համաժողովին մասնակցելու նպատակով:
2. Նազենի Ղարիբյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ճանապարհածախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Նազենի Ղարիբյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման օրապահիկի և գիշերակացի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
4. Արուսյակ Տերչանյանի՝ Վրաստան (Թբիլիսի) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարողին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Վրաստան գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
 

Արխիվ

2024

2023