Վարչապետի որոշումներ

17 Ապրիլի 2019, 419 - Ա

ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՌԼԱՆԴԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Ծխախոտից ազատ երեխաներ (Tobacco Free Kids) կազմակերպության համատեղ ջանքերով Դուբլինում կազմակերպվելիք ծխախոտի դեմ պայքարին նվիրված ճանաչողական այցին մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 29-ից մինչև մայիսի 1-ը Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:
2. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության՝ Իռլանդիայի Հանրապետություն (Դուբլին) գործուղման ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռoրյա ժամկետում Հայաuտանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Իռլանդիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մաuին հաշվետվություն:

Հավելված

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր