Վարչապետի որոշումներ

19 Մայիսի 2004, 337 - Ա

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ 30-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 10-Ի N 118-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 «Ավելացված արժեքի  հարկի  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածին համապատասխան՝ ներմուծվող որոշ ապրանքների ցանկի և դրանց համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգի նախագծի մշակման նպատակով՝
        1. ստեղծել ներմուծվող որոշ ապրանքների ցանկի և դրանց համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման կարգի նախագծի մշակման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
        2. Հանձնաժողովին՝ մշակել և մինչև 2004 թվականի հունիսի 15-ը՝ սահմանված  կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ մաքսատուրքի  0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ավելացված արժեքի հարկը մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ցանկում ընդգրկված որոշ ապրանքների առանձին ցանկը և դրանց համար ներմուծման պահին հետաձգված հարկային պարտավորությունների հաշվառման         կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը:
        3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2004 թվականի մարտի 10-ի «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների մասին» N 118-Ա որոշման «ա» կետը:
     
Արխիվ

2024

2023