Վարչապետի որոշումներ

15 Ապրիլի 2019, 409 - Ա

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի ապրիլի 24-ից 28-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի «Կանաչ Մետաքսի ճանապարհ» թեմատիկ ֆորումին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման ծախսերի մի մասը (ճանապարհածախս և գիշերավարձ) կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
3. Էրիկ Գրիգորյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից
վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: