Վարչապետի որոշումներ

15 Ապրիլի 2019, 406 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 366-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի ապրիլի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն Ֆրանսիայի Հանրապետություն գործուղելու մասին» N 366-Ա որոշման՝
1) 3-րդ կետի 1-ին ենթակետը «փոխադրամիջոցների վարձակալման» բառերից հետո լրացնել «, թարգմանչական ծառայությունների մատուցման» բառերով.
2) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ ենթակետով՝
«5) Խաչատուր Ադումյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:».
3) հավելվածը «Կ. Ազատյան - ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր» բառերից հետո լրացնել «Խ. Ադումյան - թարգմանիչ (համաձայնությամբ)» բառերով: