15 Ապրիլի 2019, 405 - Ա
ԱՐՄԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանին 2019 թվականի ապրիլի 22-24-ը գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ)՝ Գերմանահայկական հիմնադրամի Դիտորդ խորհրդի 37-րդ և Վերականգնվող էներգակիրների աջակցության ծրագրի Դիտորդ խորհրդի 27-րդ նիստերին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Արմեն Հայրապետյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Ֆրանկֆուրտ) գործուղման հետ կապված բոլոր ծախսերը կատարվելու են «Գերմանահայկական հիմնադրամ» ծրագրի կառավարման գրասենյակի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Հայրապետյանի՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:
- Հունվար
- Փետրվար
- Մարտ
- Ապրիլ
- Մայիս
- Հունիս
- Հուլիս
- Օգոստոս
- Սեպտեմբեր
- Հոկտեմբեր
- Նոյեմբեր
- Դեկտեմբեր