11 Ապրիլի 2019, 394 - Ա
ԱՐՄԵՆ ԵԳԱՆՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության արդյունաբերական քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանին 2019 թվականի ապրիլի 15-17-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` համաշխարհային ինտեգրացիոն միավորումների կազմակերպությունների ստեղծման փորձը Եվրասիական տնտեսական միությունում կիրառելու համար աշխատանքներին մասնակցելու, Հայաստանի Հանրապետության կողմից արդյունաբերական ապրանքների նկատմամբ տրամադրված հատուկ սուբսիդիաները և նախատեսվող սուբսիդավորման նոր գործիքների կիրառումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ քննարկելու նպատակով:
2. Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Արմեն Եգանյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը։