10 Ապրիլի 2019, 392 - Ա
ՎԱԼԵՐԻՅ ՕՍԻՊՅԱՆԻՆ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՆԻԴԵՐԼԱՆԴՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանին 2019 թվականի մայիսի 13-15-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն)՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղար Յուրգեն Շտոքին, իսկ 2019 թվականի մայիսի 15-17-ը՝ Նիդերլանդների Թագավորություն (Հաագա)՝ Եվրոպոլի գործադիր տնօրեն Կատերին Դը Բոլին հանդիպելու նպատակով:
2. Վալերիյ Օսիպյանի՝ Ֆրանսիայի Հանրապետություն (Լիոն) և Նիդերլանդների Թագավորություն (Հաագա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Ֆրանսիայի Հանրապետություն և Նիդերլանդների Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն: