9 Ապրիլի 2019, 368 - Ա
ՎՐԵԺ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Վրեժ Գաբրիելյանին 2019 թվականի ապրիլի 9-11-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա)` «ԲՈՅԵՎՈՅԵ ԲՐԱՏՍՏՎՈ-2019» օպերատիվ-ռազմավարական զորավարժությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ առաջին շտաբային բանակցություններին մասնակցելու նպատակով:
2. Վրեժ Գաբրիելյանի` Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Վրեժ Գաբրիելյանի` Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: