Վարչապետի որոշումներ

5 Ապրիլի 2019, 362 - Ա

ՏԻԳՐԱՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ ՍԼՈՎԱԿԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանին 2019 թվականի ապրիլի 8-10-ը գործուղել Սլովակիայի Հանրապետություն (Բրատիսլավա)` ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից կազմակերպվող «Նորմատիվ-իրավական շրջանակի ստեղծում՝ արդյունքների ձեռքբերման գործընթացի համար» թեմայով աշխատաժողովին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Տիգրան Գաբրիելյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են ՄԱԿ-ի զարգացման ծրագրի միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Տիգրան Գաբրիելյանի` Սլովակիայի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:


 

Արխիվ

2025

2024
  • Հունվար
  • Փետրվար
  • Մարտ
  • Ապրիլ
  • Մայիս
  • Հունիս
  • Հուլիս
  • Օգոստոս
  • Սեպտեմբեր
  • Հոկտեմբեր
  • Նոյեմբեր
  • Դեկտեմբեր