5 Ապրիլի 2019, 357 - Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. ՀՀ-ԵՄ Մարդու իրավունքների շուրջ երկխոսության և ՀՀ-ԵՄ արդարադատության, ազատության և անվտանգության հարցերով գործընկերության ենթակոմիտեի տասներորդ նիստերին մասնակցելու նպատակով 2019 թվականի ապրիլի 7-10-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել պատվիրակություններ՝ համաձայն N N 1 և 2 հավելվածների:
2. Պատվիրակությունների՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման հետ կապված ծախսերը կատարել՝
1) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանինը, Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանինը, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանինը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի իրավաբանական վարչության պետ Լիլիա Հակոբյանինը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության վարչության պետի տեղակալ Ալեն Մկրտչյանինը, Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանինը՝ 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.
2) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցինը, Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջազգային կազմակերպությունների վարչության Մարդու իրավունքների և հումանիտար համագործակցության բաժնի պետ Կարինե Սուջյանինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպական միության բաժնի կցորդ Մերի Սեփյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցների հաշվին.
3) Հայաստանի Հանրապետության ոստիկանության շտաբի միջազգային համագործակցության վարչության միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետի տեղակալ Նորայր Աբգարյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացված միջոցների հաշվին։
3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում պատվիրակությունների՝ Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: