Վարչապետի որոշումներ

2 Ապրիլի 2019, 334 - Ա

ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Բագրատ Բադալյանին 2019 թվականի ապրիլի 9-11-ը գործուղել Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ ԵՄ Արևելյան գործընկերության Տնտեսական ինտեգրման և ԵՄ քաղաքականություններին մոտարկման պլատֆորմի ներքո գործող Տրանսպորտային հարցերով պանելի հերթական` 16-րդ նիստին մասնակցելու նպատակով:
2. Ընդունել ի գիտություն, որ Բագրատ Բադալյանի՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել)՝ գործուղման հետ կապված ծախսերը հոգում է հրավիրող կողմը:
3. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Բագրատ Բադալյանի` Բելգիայի Թագավորություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը: