28 Մարտի 2019, 322 - Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-Ի N 742-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին» N 742-L որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) հավելվածի 11-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 21-րդ ենթակետով.
«21) գիտատեխնիկական ապահովման և գյուղատնտեսական գործունեության խորհրդատվական ծրագրերի մշակում և իրականացման մոնիթորինգ».
2) նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում հանդիսացող գիտական և գյուղատնտեսությանն աջակցության կենտրոնների համակարգման բաժինը վերակազմավորել գիտության և խորհրդատվության վարչություն հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանման.
3) ստեղծել գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանում.
4) այդ կապակցությամբ՝
ա. որոշման 31-րդ կետի 8-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8) գիտության և խորհրդատվության վարչություն»,
բ. որոշման 32-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին ենթակետով.
«3.1) գյուղատնտեսական ծրագրերի իրականացման վարչություն»: