Վարչապետի որոշումներ

28 Մարտի 2019, 314 - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի N 653-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ Մ Ա Ս Ի Ն

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի`
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հուլիսի 12-ի «Գյուղական կարողությունների ստեղծում» և «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրերի ղեկավար խորհրդի կանոնադրությունը հաստատելու մասին» N 653-Ն որոշման`
1) 1.1-ին կետում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության» բառերով.
2) հավելվածի՝
ա. 4.1-ին կետում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության» բառերով,
բ. 6-րդ կետի 3-րդ ենթակետում «կառավարության աշխատակազմի» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարության» բառերով,
գ. 21.1-ին կետում «վարչապետն է» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարն է» բառերով,
դ. 23-րդ կետում «վարչապետի որոշմամբ» բառերը փոխարինել «գյուղատնտեսության նախարարի հրամանով» բառերով։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Արխիվ

2024

2023