19 Մայիսի 2004, 336 - Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՐԵՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրի մշակման աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով`
1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրի մշակումն ապահովող միջգերատեսչական հանձնաժողով և հաստատել դրա անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության նախարարներին, պետական կառավարման մարմինների ղեկավարներին՝ Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրի մշակման ընթացքում ապահովել միջգերատեսչական հանձնաժողովի կողմից պահանջվող անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:
3. Միջգերատեսչական հանձնաժողովին՝
ա) աշխատանքային հանդիպումներն անցկացնել ըստ անհրաժեշտության,
բ) մինչև 2004 թվականի դեկտեմբերի 10-ը Հայաստանի Հանրապետության պարենային ապահովության քաղաքականության ծրագրի նախագիծը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը: