Վարչապետի որոշումներ

22 Հունվարի 2004, 29 - Ա

Ե. ՏԵՐՏԵՐՅԱՆԻ, Ա. ԾԱՏՈՒՐՅԱՆԻ, Կ. ԳԱՍՊԱՐՅԱՆԻ ԵՎ Ժ. ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ ՎՐԱՍՏԱՆ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

2004 թվականի հունվարի 4-ին Վրաստանում նախագահական ընտրությունների ընթացքում ԱՊՀ դիտորդական խմբի կազմում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Տերտերյանի, N 6 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտյոմ Ծատուրյանի, N 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Կարեն Գասպարյանի և N 12 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Ժուժունա Սուքիասյանի 2004 թվականի հունվարի 2-7-ը Վրաստան գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2004 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնեական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

Արխիվ

2024

2023